Jump to content

Երկնքում ջնջվեցին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Գյուղս գյուղիկ դարձավ,
Քաղաքս` քաղաքիկ,
Որդիքս` թևավոր թռչուն,
«Սիբիր» ու «Արմավիա» նստած`
Թևեցին, հեռու գնացին:
Ու հետքերն ամեն-ամենայն
Երկնքում, երկնքո՜ւմ ջնջվեցին...