Օգնության հասեք, Եթե կարող եք. Ա՜խ, տեսե՜ք, տեսե՜ք, Լույսն է մահանում, Երեկոն դանդաղ Հենց աչքն է բացում: Աշխարհը ծերուկ Սեղմվում-փոքրանում Մի բուռ է դառնում: Եվ լուսավաստակ Լապտերիկներն են Ավա՜ղ, նմանվում Լուսատտիկի: Գիշերախավա՛ր, Ա՜խ, ուր ես գալիս: