Զաշխարհս ես ի ժուռ եկի...
Արտաքին տեսք
* * *
Զաշխարհս ես ի ժուռ եկի,
- ա՛յ հոգեկ, որ այլ չի մընաց.
Ասցի, թէ գըտնում հանց եար,
- ա՛յ հոգեկ, որ այլ չէ սիրած:
Եկի հանց եար մ'առի,
- որ սիրած է'ւ այլւ'ի թողած.
Զի՞նչ շահ է իմ շատ դատիլս,
- երբ այլոց ի ծոց ես պառկած: