Զաքար
Ժամանակով ըլնում ա մի հարուստ մարթ, էտ մարթի անումը ըլնում ա Օհանես։ Էտ մարթին ըլնում ա մի տղա, տղի անումը՝ Զաքար։
Էտ տղեն էրազումը տենում ա, որ մի մարթ գալիս ա ասում. «Պսակվիլ մի՛, պսակիդ օրը պետք ա մեռնես»։
Մի վախտ անց ա կենում, հերն ասում ա.— Քեզ պետք ա պսակեմ։
Տղեն ասում ա․― Ինձ մի՛ պսակի, ես պսակի օրը պետք ա մեռնեմ, իմ նշանածի մեխքի տակը մի մտնի։
Հերն ասում ա․— Անկարելի բան ա, պետք ա պսակեմ։
Տղեն տենում ա, որ հերը քցում ա իրա զոռին, ասըմ ա.― Թո՛ղ էթամ, մի քանի ամիս ման գամ, նոր պսակի՝ մեխկը քու շլինքը։
Էտ տղեն վեր ա կենում էթում ա։
Էթում ա, ճամփին մի տղի ա պատահում. Բարև ա տալի, ընգերանում են, իրար հետ էթում են։
Էտ տղեն ասում ա Զաքարին.— Ո՞ւր ես էթըմ։
Թե․― Բա էթում եմ աշխարք տենամ։
― Չէ,— ասըմ ա տղեն,― քու հերը ուզում ա քեզ պսակի, դու գլուխդ առել ես, էթըմ ես։ Պատճառն ի՞նչ ա, որ չես ուզըմ պսակվի։
— Հա,— ասըմ ա Զաքարը,— Ես չեմ ուզըմ պսակվեմ, երազըմ տեսել եմ մի մարթ, էտ մարթը ինձ ասել թե՝ աստված էն օրը պետք ա քու հոքին առնի, որ օրը որ դու պսակվես։
— Դե որ ըտենց ա,— ասըմ ա էտ պատահած տղեն,— արի ես քեզ տանեմ աշխարքը շանց տամ, կտենաս աշխարքի միչին ինչ տեսակ մարթ կա։ Դե՛, ա՛րի էթանք։
Էթում են մի քաղաք, քաղաքի մեչը մի մեծատուն ա ըլըմ, տան մեծը հիվանդ ա ըլըմ։
Էթում են մտնում էտ տունը, բարև են տալի, հիվանդը բարևը մի տեսակ ա առնըմ, ասըմ ա.— Էս մարթը հանեք ըստեհան, ես խորակնե՞ր ունեմ, հա՞ց ունեմ, որ նա ուտի։ Դուս արեք էտ մարթին։ Էտ էկավ, ավելի իմ սիրտը նեղացավ։
Ըտենց որ ասեց, էս տղեն ասեց.— Զա՛քար ջան, արի կշտիս կայնի, տես ինչ թավուր եմ առնում ըստրա հոքին։
Ըսենց ասելուն պես՝ էտ հիվանդի լիզուն կապ ընկավ։
Էտ տղեն հոքիառ հրեշտակն էր, նիզակը կոխեց էտ հիվանդի սիրտը, խռխռոցը ընկավ, ասեց.— Զա՛քար ջան, դու հեռացի, արինը քե վե կունի։
Զաքարը հեռացավ, տեհավ հոքին սև անձողի պես դուս էկավ, մուխ էլավ, վերացավ։
Ասեց.— Տեհա՞ր, դե արի էթանք, հըմի ժողովուրթը կթափի, ինձ չեն տենի, համա քեզ կտենան, ամոթանք կտան։
Էրկսով էլ դուս էկան գնացին։ Գնացին, ճամփին իրար ետնա սկսեցին խոսալը։
— Տեհա՞ր, Զա՛քար ջան, ինչ թավուր նրա ֆոքին առի ես։
Ասեց.— Տեհա, որ ըտենց պետք ա ֆոքի տամ, լավն էն ա՝ իմ ֆոքին հըմիկուց առնես, ես աշխարի էրեսին ուրիշ բան չտենամ։
— Չէ՛,― ասեց հրեշտակը,— մի՛ վախենա, գնանք հալա տես ինչ թավուր մարթիկ կան։
Գնացին հասան մի ուրիշ քաղաք․ մտան էտ քաղաքի մեչը։
Հրեշտակն ասեց․— Ըստեց մի մեծատուն կա, էթանք ընտեղ, դու դռան ետևը կաց, տես ես ոնց եմ նրա ֆոքին առնըմ։
Գնացին մտան տուն, «բարև» տալուն պես՝ էտ հիվանդը բարևն առավ, ասեց․— Բարո՜վ, հազար բարով եք էկել, իմ ազիզ ղոնաղներ։
Զաքարը կաննեց դռան ետևը, հրեշտակը սկսեց էտ հիվանդի հետ խոսալ․ անմահական ֆոտ տվեց, էտ հիվանդը առողջացավ. կարքին սկսեց խոսալ, ծիծաղալ, հրամայեց իրա հարսներին, տղեքոնցը, որ էս մարթին պատվեն, ուտացնեն-խմացնեն։
Հրեշտակը խոսալով-խոսալով մի դաստա ծաղիկ տվեց էտ հիվանդի ձեռը, անմահական ֆոտը առավ քթին, ֆոթին լուսի պես դաս էկավ, ճրաքվեց, վրին կամար կապեց։
Հրեշտակը առավ Զաքարին, գնաց։
Ասեց․— Զա՛քար ջան, տեհա՞ր։
Ասեց․— Տե՛հա, էրնեկ ընդրան։
Ասեց․— Աշխարքիս հարստութունը տեղըմը կմնա, հետը չեն տանի, համա էրնեկ էն մարթին, որ սաղ վախտը իրա վարձքը իրա ձեռիցը վար չի թողա։
Զաքարն ասեց.— Քաշկա թե ես էլ դրա պես մեռնեի, էլ մահից վախ չէի ունենա։
― Դե,― ասեց,— էտ թավուր մեռնիլը քու ձեռին ա, որ վարձք անես՝ ըսենց կմեռնես։ Դե՛,— ասեց,— ես քեզանից բաժանվում եմ, տերը քու ետնա, գնա՛։
Հրեշտակը վերացավ, Զաքարն էլ հ’էլավ էկավ տուն։ Էկավ տուն, ընկավ մտածողութենի մեջ, ասեց․— Տեր աստված, դու օքնես ինձ։
Հերն էկավ, ասեց.— Ա՜յ որթի, ո՞ւր իր գնացե, ախր ես հարսանիքի պատրաստութեն ի տեսե, ընչի՞ հըմար ուշացար։
Տղեն ասեց․— Ա՛յ հեր, ես չի ուզըմ պսակվի, համա որ իմ ծնողն ես, քեզ հակառակ չեմ կաննի, ինչ ուզըմ ես՝ արա։
Հերը բերեց դրան պսակեց։ Պսակեց, վերչացրեց, տարան մի աոանձին տեղ։ Ըտեղ որ նստեցին, էտ տղեն սկսեց աստված փառաբանիլը, մեկ էլ տեհան էրկու ախքատ էկան դուռը բաց արին, մտան նեքսև, ձեռները խաչեցին ու կաննեցին։
— Հը՛,— ասեց,— ի՞նչ եք ուզըմ։
Ասեցին․— Ախքատ մարթ ենք, խնթրում ենք մեր տկլոր ջանը ծածկես։
Տղեն հանեց իրա վրի շորերը, տվեց էտ ախքատներին։
Ըտոնք շնորակալ էլան, վե կացան գնացին։
Որ գնացին, իրանց կնանոցը ասեցին․― Մենք գնացինք, թաքավորը մեր տկլոր ջանը ծածկեց, հըմի էլ դուք վե կացեք գնացեք թաքուհու կուշտը, ըլի որ էն էլ ձեր տկլոր ջանը ծածկի։
Կնանիքը վե կացան էկան էտ նորահարսի օթախը, ասեցին.― Աստված ձեզ Սիմոնանց ծեր անի, քու նշանածդ մեր մարթկանց տկլոր ջանը ծածկեց, դու էլ, խանըմ, մեր տկլոր ջանը ծածկի։
Թաքուհին հանեց իրա պսակի շորերը, տվեց ըտրանց։
Ըտոնք օրհնեցին, գնացին։
Գնացին տուն, ասին․— Էս լավ-լավ շորերը հաքանք, համա փորերս դարտակ ա, էթանք քիչ էլ հաց ուզենք։
Էկան հաց ուզեցին, թաքավորը վեր կացավ ամբարի դուռը բաց արեց․— Հա՛,— ասեց,— ի՞նչքան ա հարկավոր ձեզ։
Ասեցին․— Էրկու ամիս կա ցորնի հունձը, էրկու ամսվա ռուզղա տուր։
— Ըհը՛ ձեզ մի տարվա ռուզղա,— ասեց,— տարեք կերեք, որ հատավ, էլի էկեք, ես ըստեղ եմ։
Ըտոնք ուրախ-ուրախ վեր կացան, օրհնելով գնացին։
Էտ վախտը հրեշտակը իջավ, ասեց․— Է՜, Զա՛քար, քու տված ողորմութունը առ աստված հասավ, գնա,— ասեց,— դու ինքդ եռեսունըհինգ տարեկան իր, աստվածութունը օխթանասունըհինգ տարի էլ ժամանակ տվեց։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Ասսանից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին։