Չոփչի
Կըլի, չի’լի մի մարթ. էտ մարթը շա՜տ քյասիբ կըլի, դա իրա քյասիբութենի ձեռիցը կարալ չի ապրի, մի չաթու[1] վեր կանի, մին էլ մի կացին՝ կէթա ցախ կջարթի, օրական կբերի կծախի, իրա հմար կապրի։ Օրի մի օրը կէթա չալուն շարթելու, չալուի տակիցը մի մենձ օց դուս կգա․ հենց որ էտ օցին կտենա դա՝ կսառի, կմնա սաոած-կաննած։
Օցր կասի․— Սառիլ մի՛, տուր իմ գլուխը կտրա, մի՛ թզաչափ կտանես ձեր տան միչի օթախըմը կթաղես, օխտը շափաթ դուռը կշինես, բաց չես անիլ, օխտը շափաթը որ կթամամի, կէթաս բաց կանես դուռը, մի նռնենի ծառ դուս կգա, օխտը հատ նուռը կտա, էտ նռի մեջը անդին ակնուլունքներ կըլեն, էտ մի հատը կտանես կծախես, մի թաքավորի ղդար կարողութուն կունենաս։
Օցը որ դրան ըտենց թամպահ արուց, դա վախելով օցի գլուխը կտրեց, վե կալավ տարավ իրանց տունը, տան միչի օթախումը թաղեց, դուռն էլ շա՜տ ղայիմ շինեց։ Օխտը շափաթ դուռը ըսկի բաց չարուց, օխտը շափաթը թամամելուցը եննա, դուռը բաց տեհավ, որ մի շատ լավ նռնի ա դուս էկե, օխտը հատ նուռ ա տվե, ասեց.— Յավաշիկ տենանք, էս ի՞նչ տեսակ նուռ ա.― մինը քաղեց, ջարթեց, մտիկ արուց, որ էտ ուտվելու բան չի, վե կալավ, տարավ տապակները[2] ծախեց, ամեն մի տապակին տվին իրեք հազար մանեթ փող։
Առնողներն ասեցին.— Սրա սաղը ավելի կաժենա։— Ետով էկավ մի հատն էլ քաղեց, տարավ տվուց տասը հազար մանեթի։ Քանի քաղըմ էր՝ օխտը հատը թամամըմ էր, ընենց որ էտ մարթը թաքավորի բարերար հարստացավ։ Ետ դառավ իրա գեղըցոց բիրատնի ցավն էլ քաշեց՝ որին հաց տվուց, որին փող տվուց, դրան բերին արին թաքավոր։
Ետո մի մարթ դրա սալըղը լսեց՝ թե շատ աղքատ մարթ էր, ետով շատ հարստացավ, էլավ թաքավոր։
Ասեց.— Ես կա՞րալ չեմ, որ սրա հնարը քթնեմ՝ կարողութունը ձեռիցը առնեմ։― Էկավ էտ գեղի մեչը. որիցը հարցրուց, թե՝ ընչո՞վ ա հարստացել էտ մարթը, դառել թաքավոր, մի մարթ էլա չիմացավ, որ ասի։ էտ մարթը ձին քշեց գնաց մի պառավի տան ղոնաղ էլավ, պառավին ասեց.— Նա՛նի, էտ ձեր թաքավորը ընչո՞վ ա հարստացե, որ գիտենաս ասես՝ քեզ շատ փող կտամ։
Պառավն ասեց․— Գիտամ, կասեմ, ի՞նչգար փող կտաս։
Ասեց․— Ա՛ռ քեզ հազար մանեթ։
Պառավը սկսեց ասելը․ ասեց․— էտ մարթը աղքատ մարթ էր, գնաց չալուի. չալուի տակիցը օցը դուս էկավ, էտ մարթը սառեց, մնաց սառած կաննած։ Օցն ասեց, «Սառիլ մի՛, իմ գլուխը կտրա մի թզաչափ, տար ձեր տան միչի օթախըմը թաղա, դուռը լավ շինա, օխտը շափաթ բաց մի անիլ, օխտը շափթից եննա բաց արա, օխտը նուռը կտա, նռերը բիրատի անգին, կքաղես, կտանես կծախես, կըլնես թաքավորի բարեբար»։ Էտ մարթը ըտենց արուց, հարստացավ։
Էտ հարցնող մարթը դնաց էտ թաքավորի կուշտը։ Թաքավորը դրան ղոնաղ տարավ՝ պատվեց։
Ասեց.— Թաքավոր, դու սալըղտա[3] շատ ես քյասիբ[4] էլել։ Էտ ի՞նչ էլավ, որ դու ըտենց հարստացար, էլար թաքավոր։
Թաքավորն ասըմ ա.— Ես առաչուց հարուստ ի ու կայի։
Էտ մարթը ասըմ ա.— Ա՛րի մարշ գանք, ես կքթնեմ՝ քու հարստութունը թե ընչո՜վ ա ըլել։ Թաքավորը մտածըմ ա, թե իսան գիտա ոչ իմ հարստութունը ընչով ա, սա ի՛նչ պըտի իմանա, ասըմ ա.— Մարջ գանք։― Իրար հետ մարջ են գալի, տերտերով տանուտերով իշխանով մարջը հաստատըմ են։
Ասըմ ա.— Մարջի դեմը ի՞նչ ես վե գնըմ դու։
Ասըմ ա․— Թարավո՛ր ես քեզանից պակաս չեմ դու քու կայքովը՝ ես իմ կայքովը, դու քու ընտանովը՝ ես էլ իմ ընտանովը, թե ես քթա՝ ես տարա, դու ղրկված ըլես, թե քթա ոչ՝ ես զրկված ըլեմ։― Նստըմ ա ասըմ։
Ասըմ ա․— Դու գնացել ես հանդը, չալու ջարթելու չալուի տակից օցը դուս ա էկե, դու էլ շատ վախեցել ես, օցը ասել ա․ «Վախիլ մի՛, տուր իմ գլուխը կարա՛ մի թզաչափ, տար ձեր տան միլի օթախըմը թաղա, օխտը շափաթ ըսկի կուշտը իսան չէթա, օխտը շափթից եննա ղուռը բաց կանես, օխտը հատ նուռը կտա անգին կտանես կծախես, կըլես թաքավորի զդար հարուստ»։
Որ ասեց՝ էս թաքավորը սառեց, մնաց կաննած։
Ետով էտ մարթն ասեց․— Դե՛հ տերտեր, տանուտեր, իշխաններ, վերեք, էթանք տենանք դրա օթախը իմ ասածը դո՞ւզ ա, թե չէ։
Գնացին տեսան որ դուզ ա, նռան ծառը հրեն կաննած։ Թաքավորին հեռացրուց՝ կայքը ընտանիքը խլեց։
Էս թաքավորը մի էրկու-իրեք օր մնաց գժվածի պես, ասեց․— Ա՛ստված, տալդ ի՞նչ էր, առնիլդ ի՞նչ էր։― Ասեց․— Ես պըտի էթամ աստծու կուշտը գանգատ։― Վե կացավ, ասսու անումը տվուց, ընկավ ճամփա, գնաց։
Շատ գնաց, քիչ դնաց ճամփին ռաստ էկան էրկու հատ կնիկ, իրանք շատ զարմանալի սիրուն, արևին ասըմ են՝ դու դուս մի գա՝ մենք դուս ենք էկե։
Էս կնանիքը հարըրին էտ մարթինք ասեցին․― Ա՜յ մարթ, ո՞ւր ես էթըմ։
Ասեց․— Էթըմ եմ աստծու կուշտը գանգատ։
Կնանիքն ասեցին․— Վիրև՝ աստված, ներքև՝ դու սֆթա[5] մեր ցավը ասա, ետով քու։
Ասեց․— Ի՞նչ, ասեք տենամ։ Կնանիքն ասեցին․— Աստծուն կասես, ոնչ մեր ուտիլն ա պակաս, ոնչ խմիլը, ոնչ էչ հաքնիլը, ի՞նչ կանես՝ մեր գլխի ցավը քշեր-ցերեկ կտրըմ չի։
Ասեց․— Շատ լավ, կասեմ։ Առաչ ձերը կասեմ, ետով մերը։― Ընկավ ճամփեն գնաց, իրեք ձի ռաստ էկան. տեհավ որ էտ ձիանը իրար մեչք են կոծըմ․ բարով տվուր ձիանոնցը, ձիանն ասեցին․— Ո՞ւր ես էթըմ, ա՜յ մարթ։
Ասեց․— Ես էթըմ եմ ասսու կուշտը գանգատ։
Ձիանն ասեցին․— Մենք մուննաթ ենք անըմ, առաչ մեր ցավն ասա՛, ետով քու։
Ասեց․— Շատ լավ կըլի, կասեմ, ի՞նչ ա ցավներդ։
Ասեցին.— Ոնչ մեր ուտիլն ա պակաս, ոնչ մեր խմիլը, էս եքա չայիրները, էս սառը հ’ախպրները մեր ձեռին, ուտըմ ենք, խմըմ ենք, մեր մեչքի եռ ու քորը կտրըմ չի, ոնչ կերածներս կերած ա, ոնչ խմածներս խմած։
Ասեց.— Շատ լավ, կասե՛մ։
Ասեց ու ընկավ ճամփա։ Շատ գնաց, քիչ գնաց, մի ծեր հալիվոր ռաստ էկավ, ասեց․— Ո՞ւր ես էթըմ, ա՜յ մարթ։
— Օֆ,— ասեց,— բա՛բի[6] իմ ցավիրը վազն արի[7]։
Հալիվորն ասեց.— Ասա՛, բալքի ես քու դարդին դարման եմ անըմ․ ասա՛ տենամ, ի՞նչ պըտի ասես աստծուն։
Ասեց․— Ջանըմ, ի՞նչ ասեմ, դու հո աստված չե՛ս, ինչ ասեմ։
Ասեց․— Ասա՛, ասա՛, ես աստված եմ։
Ասեց․— Ասեմ, ճամփին գալիս ի, է՛րկու կնիկ ռաստ էկան. ըտոնք ասեցին․ «Ոնչ մեր կերածն ա պակաս, ոնչ մեր խմածը, մեր գլխի ցավը կտրըմ չի,— ասեցին,— որ էթըմ ես աստծու կուշտը, թող մեր դարդին էլ դարման անի»։
Հալիվորն ասեց․— Շատ լավ, եննա՞։
Ասեց․— Իրեք ձի էլ ռաստ էկան, դրանք էլ ասեցին․ «Ոնչ մեր կերածն ա պակաս, ոնչ մեր խմածը, մեր միչքի եռ ու քորը կտրըմ չի»։
Հալիվորն ասեց․— Շատ լավ, եննա՞։ Ասեց.— Եննա էլ, էս ա,— ասեց, որ, ա՛ստված, տալդ ի՞նչ ա, առնիլք ի՞նչ ա։
Հալիվորը պատասխանեց, ասեց․― Կէթաս էն կնանոնցը կասես՝ ընչանք գութ մարթի ձեռք ընկնեք ոչ, ձեր գլխի ցավը կտրիլ չի։ Ձիանոնցն էլ կասես՝ ընչըմ դուք ընկնեք ոչ հողածնի ձեռ, ձեր միչքի եռ ու քորը կտրիլ չի։
Հալիվորն ասեց․— Կէթաս, ըտոնք որ կասես, քու հետ կգան․ որ հասնես ձեր գեղի ղրաղը ըտոնց հետնա՝ էտ քեզ տարած մարթը, որ տարել ա ըտոնք որ տենա քու ձեռին, էլի քու հետ մարջ կգա, որ ըտոնք էլ քու ձեռիցն առնի։ Որ կգա մարջ գալու դու կասես՝ արևը ո՞րդիան ա դուս գալի, նա կասի՝ արևելքիցը, դու ասա՝ արևմտիցը, վախենաս ոչ։— Ասեց հալիվորը ու համփարցվեց։ Էս դոնուշ[8] հ’իմացավ՝ էտ մարթը որ կար, դա աստված էր։
Ետ դառավ էկավ․ էկավ ձիանոնց կուշտը, ձիանն ասեցին․— է՜յ, հողածին, աստված մեր հըմար ի՞նչ ասեց։
Ասեց․— Աստված ասեց․ «Ընչըմ ընկնեք ոչ հողածնի ձեռ, ձեր մեչքի եռ ու քորը կտրիլ չի»։
Ձիանն ասեցին․— Քեզանից էլ լավ մարթ չկա, վե կալ մեզ տար։
Ըտոնց վե կալավ բերուց․ էկան հասան կնանոնց կուշտը․ բարով տվուց կնանոցը, կնանիքն ասեցին․— Դե՛ ասա, այ մարթ, տենանք աստված քե ի՞նչ ասեց։
Մարթն ասեց․— Աստված ասըմ էր՝ ընչըմ դուք ընկնեք ոչ մարթի ձեռ, ձեր գլխի ցավը կտրիլ չի։
Կնանիքն ասեցին․— Քեզանից լավ մարթ չկա, որ ըտենց ա, մենք քու կնիկը՝ դու էլ մեր մարթը, ուր կտանես՝ տար։
Էտ մարթը վե կալավ էտ կնանոնցը, անմենքը նի էլան մի ձի, ընկան ճամփեն, էկան։ Արի տես որ քանի էտ մարթը մարջըմը տարվել էր, էտ գեղիցը որ հեռացել էր, էտ տանող մարթը էտ գեղին շատ էր նեղացրե․ ընենց նեղացրել էր, որ շինել էր գերի իրան, լաց ին ըլըմ գեղով էտ մարթի ձեռիցը։
Էտ գեդըցիք առավոտը վե կացան, տեհան որ իրանց թաքավորը գալիս ա՝ էրկու կնկանով, իրեք ձիով․ ձիանը՝ ծովեղեն, կնանիքը՝ հրեղեն։ Ուրախացան գեղացիք, ասեցին․— Փա՜ռք քեզ աստված, էկավ մեր թաքավորը։ Ձենը գնաց ընկավ էտ մարջը աանող մարթի անգաջը։ Է մարթը դուս էկավ տեհավ, ըղորդ որ գալիս ա։ Որ տեհավ, խելքը գլխիցը թռավ, ասեց. — Յարաբ մի բան էլ կըլի՞, որ էտ էլ ձեռիցը առնեմ։
Ետով էտ թաքավորը էկավ, վեր էկավ գեղըմը։
Մարջը տանողն ասեց.— Դրան զատ չունի, էտ կնանիքը ընչո՞վ պըտի պահի։— Ասեց.— Մի մհանա անեմ, էտ էլ առնեմ ձեռիցը։
Կանչեց էտ թաքավորին, ասեց.— Արի, էլի մարջ գանք։
Թաքավորն ասեց.— Արի՛։
— Դե՛ կանչեք տերտեր, տանուտեր, գեղի իշխաններ, մարջը հաստատեն։
Մարջը հաստատեցին։
Թաքավորը ասեց.— Արևը ո՞րդիան դուս կգա։
Մարջը տանողը ձեռը մեկնեց, ասեց.— Արևելքիցը։
Իսկ թաքավորը ասեց.— Արևմտիցը։
Ետով էտ գեղըցիք լաց էլան, գոռացին, ասեցին.— Թաքավոր, աստված քեզ անճախ տվել ա, էլի տարվեցիր, ախըր արևմտիցը արև չի դուս գա։
Թաքավորն ասեց.— Աստված մենձ ա։
Իրիկունը մութն ընկավ՝ քնեցին։ Գեղըցոց որի քունը տարավ, որինը՝ տարավ ոչ, ընչըմ լիս աստված են կանչըմ։
Առավոտը լիսացավ, թաքավորն ու մարջ տանողը, տերտերը, տանուտերը, իշխանները թոփ էլան ասեցին.— Դեհ տեհե՛ք, տեհեք, արևը որդիան ա դուս գալի։
Մարջը տանողը արխեին արևելք էր մտիկ անըմ, իսկ արևը դուս էկավ արևմտիցը։ Մի մզրախաբոյ էլ արևը բանցրացել էր, թաքավորն ասեց մարջ տանողին.— Քանի՞ մտիկ անես արևելք, մտիկ արա՛ արևմուտ, արևը մի մզրախաբոյ բանցրացել ա։
Մարջ տանողին տարավ թաքավորը, դրա ունեցած-չունեցածը ձեռիցն առավ․ թաքավորի խիղճը չտարավ, կնիկը, իրա էրեխեքր տվուց իրան, ինքը էլի նստեց թաքավոր։ Գեղըցիք օխտը օր, օխտը քշեր ուրախացան, կերան, խմեցին, փառք տվին աստծուն։
Երկնքից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անգաջ դնողին։