Զեմլյակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Զեմլյակ

Հակոբ Հակոբյան


Զեմլյակ


Արի վաղը մեր տունը,
Ելնենք սարը միասին,
Ուր մեզ ո՛չ ոք չի տեսնի
Տոնենք Մեկը Մայիսի։

Գինին կարմիր քո սիրած,
Մեկ էլ գառան խորոված,
Լոբի, պանիր, ու թարխուն,
Մեկ էլ վերը՝ ինքն աստված․․․

Արի՛, արի՛, անպատճառ,
Է՛լ չլինես «հակաճառ»
Հետդ բեր Վաղինակին,
Մեր պստլիկ զեմլյակին։


1923