Jump to content

Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 306,
տ. ― էջ 489, ծ. ― էջ 640



* * *


Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ
Ինչպես գարունքվան օրերը ծաղկոտ,
Ինչպես տարագիր հավքերը՝ երգով
Կանցնեն իմ հոգու աշնան երկընքով։

5 Եկաք ու կերթաք, ինչ որ կըմընա,
Էս լավ գիշերվան հիշատակն է նա,
Չէ՞ որ հուշերն են թանկ գանձերը մեր—
Ա՜խ, ինչ գանձ բերիք էսօր ինձ նըվեր։

1920