Jump to content

Էշին ասին՝ արդար բան չէ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
* * *


Էշին ասին՝ արդար բան չէ՝ քեզ կոչում են ավանակ,
Դու երկնային երեւույթ ես, քիչը-քիչը՝ սավառնակ.
Եվ հավատաց, քիթը ցցեց դեպի երկինք, փորձեց թռչել,
Բայց հասցրեց զռռալ միայն գաղջ գոմի մեջ,
                                          տակը... թրջել։