Jump to content

Էշխը վառ կրակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էշխը վառ կրակ

Էշխը վառ կրակ


Ղափիա էսպես աշուղ օղլանի օգութլամա.
Արութինի ասած. լավն է։


Էշխը վառ կըրակ է Էրվելով գու քա,
Շատ մարթ կոսե՝ յիս յարի յիդ ման գու քամ.
Էս դարդեմեն օվ չէ քաշի՛ վո՚ւչ քաշե,
Օ՚վ յար սիրե, է՛լ չասե թե՝ ջան գու քամ։

Շատ մարթ կա՝ է՛ն գըլխեն սըրտում ունե ղամ.
Բազի մարթ չէ քաշի, էշխեմեն է խամ.
Ինչ ասիս կոնիյ տա՝ սերն է անըսկամ.
Հալվեցա, մաշվեցա, էլ ի՜նչ ջան գու քամ։

էշխը վուր կա՝ հազար բաբաթ հանգ ունե,
Ուշկ ու միտկը կու քընեցնե՝ բանգ ունե.
Բըռնածը չի թողնի՝ ղայիմ չանգ ունե,
էնդու համա՝ խան յիդ կեհամ, խան գու քամ։

Թե դուն էշխի հիդ ման գալը հարցընիս
Չի դիմանա Րոստոմ Զալը՝ հարցընիս.
Թե բեմուրվաթ յարի հալը հարցընիս,
Ասում է թե՝ սուլթան գու քամ, խան գու քամ։

Սայաթ Նովեն ասաց՝ շատի ջանք դըրի,
Մե բափա չը տեսա հում կաթնակիրի.
Օվ օր ինձ չի սիրի՝ յիս էլ չիմ սիրի,
Սերը սեր կու բերե՝ սիրեկան գու քամ։