Էշն ու շունը
Արտաքին տեսք
Էշն ու շունը
Ամառվա էն շատ շոգ ժամանակին
Խեղճ իշի մեկը իր բեռի տակին
Կանգնել էր անսաս մեկ մեծ մեյդանում,
Քիթ ու պռունկը քաշ՝ խոր միտք էր անում։
Չար ճանճերն էլ հենց վախտ էին ճարել,
Էլ պոչ ու անկաջ նրանք չէին թողել,
Ուր հասնում էին, կըծում ցավացնում,
Իշի դարդերը դըհա շատացնում։
Մեկ շուն են կողմիցն՝ շըվաք տեղն ընկած՝
Իշի չարչարանքն տեսավ ու ասաց,
Ա՜յ ողորմելի՝ քեզ ո՞վ էր ասում,
Որ յախեդ ձեռ տաս ու մընաս բալում։
Էն գլուխն ու անկաջն, էն ձենն ու գոռալն,
Որ դուք ունեք, ու էն սիրուն ման գալն,
Թագավորի դուք լայաղ կըլեիք,
Էդ չոռն ու ցավը դուք տանիլ չէիք,
Թե մեկ դանգի չափ խելք ունենայիք,
Ձեր գըլուխն ձեռի տակ չըքըցեի՛ք։
Մարդի առաջին քանի որ կուչ գաս,
Գլխիդ կընստի, թե լավ իմանաս։