Էջի քննարկում:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/91
Ավելացնել քննարկումԱշխատանք
Գրեթե այն ամենը ինչ մենք օգտագործում ենք, առանց որի հնարավոր չե ապրել ոչ մի օր, մարդու ձեռքի գործն է, նրա աշխատանքի արդյունքը։ Մարդն իր աշխատանքով է փառաբանվում նրանով, ինչ ստեղծ են նրա ձեռքերը, միտքն ու եռանդը։ Աշխատանքն է ստեղծել նաև մարդուն։ Աշխատանքի շնորհիվ է, որ մարդը շարունակում է կատարելագործվել։ Աշխատանքի մեջ է, որ ի հայտ են գալիս մարդու տաղանդն ու ընդունակությունները ընդլայնվում գիտելիքները։ Աշխատանքում մարդը ֆիզիկապես ամրապնդվում է կոփվում են նրա կամքն ու բնավորությունը։ Չե՞ որ աշխատանքը և՝ ուժերի լարում է՛ և՝ համբերության ու ջանասիրության, և՝ կարգապահության ու ճշտապահության և՝ պատասխանատվություն հանձնարարված գործի համար։ Մեր երկրում գործունեության շատ բնակավառներ կան ուր կարելի է գործի դնել սեփական ուժերն ու ընդունակությունը։ Մարդկանց մի մասը ստեղծում է զանազան մեքենաներ, հաց աճեցնում, արդյունահանում օգտակար հանածոներ։ Մյուսները նկարում են, գրքեր ստեղծում ներկայացումներ ու կինոնկարներ, Երաժշտություն հորինում։ Երրորդներն որոնում են էներգյաի նոր տեսակներ, հայտնագործում բնության գաղտնիքները ուսումնասիրում տիեզերքը։
Start a discussion about Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/91
Talk pages are where people discuss how to make content on Վիքիդարան the best that it can be. You can use this page to start a discussion with others about how to improve Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/91.