Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— լեզուների պայքարը՝ եւ ազգային պայքարը
աոհասարակ՝ եղել է միշտ): Չեմ մոռացել, որ
ըստ հայկական աւանդութիւնների առասպելական
Արամ թագաւորը հրամայել է կտրել հայերէն
չգիտցող իր հպատակների լեզուն: Այս աւանդութիւնը
ցոյց է տալիս, որ դեռ շատ էին
ժամանակներում լեզուն եղած պիտի լինի պետական
հալածանքի առարկայ: Բայց չեմ յիշում, թէ
երբեւիցէ ու որեւէ տեղ (մինչեւ նախավերջին
դարը) իրօք կիրառուած ու սիստեմատիկօրէն
գործադրուած լինի Արամի քաղաքականութիւնը։

Յեղափոխական Կոնվենտի օրինակին հետեւեցին
բազմազգեայ մեծ կայսրութիւնները Աւստրօ—Հունգարիան,
Գրմանիան, Ռուսաստանը: Ոչպետական
լեզուների հալածանքը դարձաւ այս
երկիրներում ներքին քաղաքականութեան հիմնական
հոգսերից մէկը: Ամբողջ դարը (մանաւանդ
նրա երկրորդ կէսը) ու 20րդ դարի սկիզբը
բռնկուած է այս լեզուակերական պայքարով։

Կառավարութիւնները խստիւ արգելում են
ազգային լեզուների գործածութիւնը ոչ միայն
պետական, այլ նաեւ քաղաքային (municipal)
հիմնարկութիւնների մէջ, տեղական ինքնավարութեան
պաշտօնատներում, հանրային, գիտական
ու բարեգործական հաստատութիւնների
գործավարութեան մէջ, յաճախ նաեւ ամէն կարգի
հրապարակային ժողովներում: Զանազան արտօնութիւններ
են տալիս պետական լեզուն գիտ–