Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին հաւաքականութիւնների նշանակութիւնը պետական
կեանքի համար: Բայց, երբ պետական
ղեկը անցաւ տոհմային միապետների ձեռից ժողովրդական
զանգուածների ձեռը (կամ գոնէ
լսելի դարձաւ, ու հաշուի առնուեց դեմոսի ձայնը),
կառավարութիւնները հասկացան, թէ հազարական
ի՛նչ մեծ նշանակութիւն ունեն (եւ մանաւանդ
ունենալու են հետագայում) ազգութիւնները
եւ թէ ի՜նչ մեծ նշանակութիւն ունեն լեզուները՝
ազգերի գոյութիւնը յարատեւելու համար:
Եւ ահա այդ շրջանումն էր, որ կառավարութիւնները
կարիք զգացին վերացնելու ազգային
բամանումները - այսինքն լուծելու մանր
ազգութիւնները տիրապետող ազգութեան մէջ - եւ
հասկացան, որ դրա համար ամէնից նպատակայարմար
միջոցն է վերացնել լեզուները:

Ֆրանսիակտն Մեծ Յեղափոխութեան ընթացքումն
էր, որ Կոնվենտր պետական հսկողութեան
տակ առաւ Ֆրանաիայում գործածուող ոչ—ֆրանսերէն
լեզուները ու դիմեց խիստ միջոցների՝
Պրովանսում, Ժիրոնդում եւ Վանդէյում տեղական
jargonներն ու patoisները խեդդելու համար:

Սա առաջին փորձն էր՝ արմատախիլ անելու
լեզուները պետական միջոցներով, գիտակցօրէն
ու սիստեմատիկարար (ասում եմ՝ պետական միջոցներով
ու գիտակցօրէն, որովհետեւ անկազմակերպ
ու անգիտակցօրէն, բնազգային մղումներով
ու տարերային արտայայտութիւններով