Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բառերը, չպէտք է եզրակացնել, թէ խնդիրն ունի
բացառապէս ու զուտ սուբիեկտիւ (ենթակայական)
բնոյթ։ Ոչ, իմ սուբիեկտիւ ապրումների
տակ թաքնուած են օբեկտիւ (առարկայական)
շատ զօրեղ հէմքեր։ Պատմութիւնը ոչ միայն տալիս
է ինձ գիտակցութիւն իմ ազգային պատկանելիութեան,
այլեւ իրօք, գիտակցութիւնիցս անկախ,
ինձ Հայ է դարձնում: Ազգ կազմող Օհանները
ոչ միայն գիտեն ու յիշում են փոխադարձ
կապը, այլ եւ իրօք կապուած են իրար հետ խոր
ու ամուր կապերով:

Եւ պատմութիւնն է, որ դարբնել է այդ երկաթէ
կապերը:

Բայց ո՞ւր պատմութիւնը:

Բառը՝ ինքնքստինքեան՝ բաւականին անորոշ
է ու գործադրւում է տարբեր իմաստներով: Անցեալի
գիտութիւնն է պատմութիւնը, - սա պարզ
է: Բայց անցեալը - եթէ նոյնիսկ սահմանափակուելու
լինենք մարդու ընկերային կեանքի անցեալով -
այնքան բարդ է ու բազմակողմանի, որ
առատ նիւթ է տալիս ու անհրամեշտ է անում
տարբեր բովանդակութեան պատմութիւններ:

Ծովագնացութեան զարգացումը 15րդ դարից
սկսած ու սրա հետ միասին նաեւ, նոր երկիրներ է
գիւտը - մի ընդարձակ ու շատ կարեւոր պատմութիւն
Է: Պատմութիւն է ռազմական զէնքի
կատարելագործումը Հայկ Նահապետի նետ–աղեղից
սկսած մինչեւ «Բերթա» թնդանօթն ու