Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը՝ ուրիշ: Նոյն երգն ու նոյն պարը հայը երգում
է ու պարում ուրիշ կերպ, քուրդը՝ ուրիշ: Հայը
իր ձեւն ունի արտը մշակելու, քուրդն իրը:

Մի անգամ՝ Մոկսից Կառկառ անցնելիս,
ամայի լեոներում՝ իմ ուղեկից գիւղացին կորցրեց
ճամբան: Արեւը արդէն մայրը մտնելու վրայ էր,
վախենում էինք, թէ գիշերով կընկնենք քուրդի
գիւղերը: Երբ իջնում էինք մի հովիտ, ուղեկիցս
ուրախութեամբ յայտնեց, թէ մօտերը հայի գիւղ
պիտի լինի, որովհետեւ «էս արտը հայի արտ է»,
ասաւ: Հարցրի, թէ ինչի՞ց իմացաւ: Մարդը չկարողացաւ
բացատրել, բայց նորից պնդեց թէ
«քուրդի արտը էսպէս չի լինի»: Եւ ասածը ճշդուեց.
արտը հայի էր:

Մի գիւղատնտես, որ երկար պաշտօնավարել
էր Կախեթիայի այգիներում, հաւատացնում էր
ինձ, որ հեշտութեամբ տարբերում էր հային վրացիից,
դիտելով միայն, թէ ինչպէս է աշխատում
մարդը. նոյն աշխատանքը, նոյն խաղողի
այգիում ու նոյն գործիքներով հայր կատարում
է իր հանդին, վրացին՝ իր հանդին...

Դիտմամբ բերում եմ այսպիսի օրինակներ,
որոնք առընչութիւն չունեն կրօնական դաւանանքների
հետ: Եթէ ուզենայի մատնանիշ անել
այս կարգին պատկանող ցեղագրական եւ բարացուցական
գծերը (սնապաշտութիւններ, տօնախմբութիւններ,
ամուսնութիւն ու հարսանիք,
թաղման ծէսեր եւայլն), տարբերութիւնը հայի