Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլխաւորապէս թուրք ազնուականութեան ձեռքն:

Եթէ Բագւում հայ—թաթարական հակառակութիւնը՝
բաժանելով բանուորական բանակը
ազգային հատուածների՝ հեշտացնում էր նաւ-
թարդիւնաբերողների պայքարը պրոլետարիատի
յարձակումների դէմ - միւս կողմից ու դրան
հակառակ, հայ—վրացական հակամարտութիւնը
Վրաստանում ու հայ—թուրքական հակամարտութիւնը
Հայաստանում՝ աւելացնելով դասակարգային
հակամարտութեան վրայ նաեւ ազգայինը՝
հեշտացնում էր բանուորութեան եւ գիւղացիութեան
յարձակումը գործարանատէրների, վաճառականների
ու հողատէրների դէմ:

Քողարկել դասակարգային պայքարը ազգային
ինքնապաշտպանութեան անունով կամ գէթ
գունաւորել այն ազգային գոյներով - սա մի
գործելակերպ է, կռուի մի ձեւ, որ յատուկ է ոչ
միայն բուրժուազիային, այլեւ պրոլետարիատին:
Ռուս բոլշեւիկները վարպետօրէն շահագործեցին
Միջին ու Առաջաւոր Ասիայի ժողովուրդների ազգային
ու կրօնական գիտակցութիւնը, ազգային
ու կրօնական կապերը կապիտալիստական Անգլիայի
դէմ դժուարութիւներ յարուցանելու համար:

Ազգութիւնը ինքնըստինքեան՝ ապադասակարգային
է, համաժողովրդական:

Եթէ ազգային գիտակցութիւնը ուժգնօրէն
հրապարակ եկաւ ու ազգային ձգտումները ամե–