Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանքների ու շարժումներին նպաստող ուրիշ,
ոչ—ազգային պարագաների: Բայց աւելի եւս մեծ
սխալ կը լինէր չտեսնել, որ հիմնական շարժառիթն
ու վճռող մոմենտը՝ ազգայնօրէն ազատագրուելու
պահանջն է եղել:

Սուլթանների ու ցարերի ռեժիմը բռնակալական
է եղել ընդհանրապէս, սրանց հպատակները
իրաւազուրկ են եղել առհասարակ: Բայց այդ
ընդհանուր բռնակալութեան ու իրաւազրկութեան
շրջանակի մէջ՝ եղել են նաեւ բռնութիւննւեր ու
իրաւազրկութիւններ, որ ուղղուած են եղել յատկապէս
ազգութիւնների դէմ: Եւ ահա այս կարգի
իրաւազրկութիւններից ազատագրուելու համար
է, որ պայքարել են (ու պայքարում են)
հպատակ ազգերը։ Անհերքելի է, որ սեփական
պետութիւն կազմելուց յետոյ էլ յոյն ժողովուրդը
մնաց ենթակայ բազմազան բռնութիւնների,
- մի բան, որ անբաժանելի Է պետական ռեժիմից
առհասարակ ու վատ ռեժիմից՝ մասնաւորապէս:
Բայց ազգայնօրէն նա ազատագրուած էր,
որովհետեւ պետութիւնը այլեւս հարկադրուած
կամ շահագրգռուած չէր կապանքներ դնելու նրա
ազգային ձգտումների ու արտայայտութիւնների
վրայ. իբրեւ ազգ՝ նա հպատակ չէր այլեւս, այլ
ինքնիշխան:

Հարկաւոր է ուշադրութիւն դարձնել այս
հանգամանքի վրայ: Կան ազգային պահանջներ,
որոնք իրական ու լրիւ բաւարարութիւն կարող