Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տի տիրապետի ֆրանսերէն լեզուն: Ինչո՞ւ Ֆլանդրիայի
համալսարանական երիտասարդութիւնը
պիտի սնուի օտար լեզուով, ինչո՞ւ իրանք
իրանց ծախքերով ու ի վնաս իրանց լեզուի՝
մի աւելորդ զէնք պիտի տան ֆրանսերէնի
նուաճողական ձգտումներին... Տասը տարի
առաջ նոյն հարցը դրուած էր նաեւ բանակի
վերաբերմամբ. ինչո՞ւ ֆլաման զինուորը հարկադրուած
պիտի լինի դիմել իր սպային ու նրանից
հրաման ստանալ ֆրանսերէն եւ ո՛չ իր սեփական
լեղուով:

Դիտմամբ ընտրում եմ այնպիսի օրինակներ,
որոնք շատ տարբերւում են իրարից՝ ազգաին
դատը խստացնող կամ մեղմացնող կողմնակի
հանգամանքներով:

Յոյների դրութիւնը օսմանեան լուծի տակ
բնաւ նոյնը չէր, որ իրլանդացիների դրութիւնը
Մեծն Բրիտանիայի Միացեալ Թագաւորութեան
մէջ ու մանաւանդ՝ ֆլամանդների դրութիւնը
Բելգիայում: Յոյները ենթարկուած էին
մի բարբարոս ռեժիմի, ուր ազգային իրաւազրկութիւնների
վրայ աւելանում էին ամէն տեսակ
քաղաքական ու քաղաքացիական իրաւազրկութիւններ:
Անգլիական ռեժիմը Իրլանդայում -
քաղաքակիրթ պետութեան ռեժիմ էր, որի տակ
այլազգի իրլանդացիները վայելում էին ազգային
ազատութիւններ այնչափ, որչափ դա առհասարակ
հնարաւոր է մի օտար պետութեան մէջ: Ինչ