Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերաբերում է ֆլամանդներին, սրանց մասին չի
էլ կարելի ասել, թէ հպատակ են օտար պետութեան,
որովհետեւ ֆլամանդները՝ վալլոնների
հետ միասին ու հաւասար՝ տէր են Բելգիայի.
միայն լեզուի խնդիրն է, որ տալիս է որոշ առաւելութիւներ
վալլոններին եւ միայն այս խնդրի
շուրջն է, որ կատարւում է ազգային պայքարը։

Տարբեր են պայմանները: Բայց կայ մի հիմնական
կէտ, որ նոյնն էր թէ՛ յոյների, թէ՛ իրլանդացիների
եւ թէ՛ ֆլամանդների համար
այն, որ երեքն էլ չէին բաւարարուած, գրկուած
էին ազգայնօթէն եւ երեքն էլ ձգտում էին հաստատել
իրանց ազգային անհատականութիւնը:

Անծանօթ չեն ինձ այն ոչ—ազգային (գլխաւորապէս՝
տնտեսական բնոյթ ունեցող) շարժառիթները,
որոնք մեծ՛ապէս նպաստէլ են ազգային
պայրարների ծաւալման: Բայց սրանք անզօր են
բացատրելու երեւոյթի էութիւնը, նրա միանգամայն
ուրոյն բնոյթը։

Յամենայն դէպս ու որքան էլ գերագնահատելու
լինենք տնտեսական շարժառիթների նշանակութիւնը,
դարձեալ չպիտի կարողանանք վերագրել
ազգային պայքարը յատկապէս բուրժուազիայի
դասակարգային դաւերին (եթէ ազգային
շարժումների հիմքը իրօք տնտեսական կարիքն
է կամ շահը, ապա ուրեմն այդ կարիքն ու
շահը ընդհանուր են ամբողջ ազգին եւ ո՛չ միայն
բուրժուազիային):