Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գերի ազատագրումը, ինքնորոշուելու իրաւունքը
եւ ինքնահաստատուելու միջոցների ապահովումը
- սոցիալիստական պահանջներից մէկն է։

Եւ հասկանալի է, թէ ինչո՛ւ:

Սոցիալիզմը գալիս է քանդելու տիրող հասարակական
կարգերը, որ այլեւս չեն համապատասխանում
գիտակցութեան եկած զանգուածների
իրաւահասկացողութեան, զինում են շահագործողներին
ու զինաթափ անում շահագործուածներին,
զրկանքի ու տգիտութեան մէջ պահում
աշխատաւոր դասը (այսինքն՝ հասարակութեան
արդիւնաբերող, շինարար ուժերը), արգելք
ու խոչնդոտ են դառնում մարդկային առաջադիմութեան
համար: Բայդ սոցիալիզմը չի
գալիս քանդելա դարերից ժառանգուած հարստութիւնները,
ոչնչացնելու մշակութային արժէքները -
այն իսկ արժէքները, որոնց վրայ
պիտի կառուցուի նոր ու լաւագոյն կեանքը: Ազգը
պատմական արժէք է, մշակութային երեւոյթ,
որ ապագայ սոցիալիստական իրաւակարգի համար
անհրաժեշտ կը լինի առնուազը նոյնչափ,
որչափ անհրաժեշտ է եղել աւատական ու կապիտալիստական
իրաւակարգերի համար: Ազգութիւնը -
հոգեկան մշակոյթի մի ուրոյն ձեւ է,
որ չի կարող փոխարինուէլ որեւէ ուրիշ ձեւով,
ի՛նչ իրաւակարգ էլ տիրելու լինի ըեկերային
կեանքի մէջ։

Եւ եթէ՝ որոշ պայմաններում՝ ազգային բա–