Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժանումների շահագործուել են ի վնաս պրոլետարիատի
դասակարգային պայքարի, — դա դեռ
ապացոյց չէ, թէ ուրեմն ազգութիւնը ինքնըստինքեան
արգելք Է սոցիալիզմի ճամբուն վրայ...
Բայց այս մասին գրել եմ արդէն: Յիշեցնեմ միայն,
որ եթէ սոցիալիստը կանգնելու էինի այդ
տեսակէտի վրայ, նա թշնամի պիտի յայտարարի
նաեւ գիտութիւնը, արուեստը, տեքնիքան, պետական
հաստատութիւնները, հասարակական
կազմակերպութիւնները, դպրոցը, մամուլը
առհասարակ՝ ամէն կարգի կուլտուրական արժէքներ,
երեւոյթներ ու գործօններ. չէ՞ որ
սրանք բոլորն էլ կարող են ծառայել (ու ծառայել
են) եսդել զէնք՝ պրոլետարիատի դէմ:

Թիւրիմացութեան գլխաւոր պատճառն այն
է, - թւում է ինձ, - որ միջազգային
սոցիալիստական բանակը, մինչեւ այսօր, համեմատաբար
շատ քիչ տեղ է տուել իր ծրագրերի ու մանաւանդ
գործունէութեան մէջ՝ ազգային իրաւունքների
պաշտպանման:

Պէտք չէ զարմանալ, սակայն, որ դա այդպէս
է եղել։

Սոցիալիստական շարժումը ծնունդ է առել,
կազմակերպուել է ու ուժգնօրէն արտայայտուել
այնպիսի երկիրներում, ուր ազգային պայքարը
երկրորդական ու երրորդական նշանակութիւն է
ունեցել՝ հանդէպ հասունացած ու շատ լարուած
դասակարգային պայքարի: Հասկանալի է միան–