Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նութիւնները) եւ պատճառ չկայ ենթադրելու,
թէ ապագայում այլ կերպ է լինելու։

Ազգային միութիւնները - ինչպէս եւ ամէն
մի ուրիշ կարգի միութիւն, ամէն մի հաւանական
կամ անհատական օրգանիզմ - օժտուած են
ապրելու, սնուելու ու պարզանալու զօրեղ բնազդով:
Իր գոյութիւնը պահպանելու, ինքնահաստատուելու
ու ապագան ապահովելու համար
ամէն մի ազգային միութիւն մշտական պայքարի
մէջ է ուրիշ ազգային միութիւնների հետ
պաշտպանողական՝ եթէ թոյլ է, յարձակողական
ու նուաճողական՝ եթէ ուժեղ է:

Այս պայքարը մի ուրոյն գիծ է մտցնում
մարդկային պատմութեան մէջ (մանաւանդ նորագոյն
ժամանակներում), ազգը հանդիսանում
է քաղաքական ու մշակութային գործօն շատ խոշոր
չափի:

Ազգային պայքարը առընչութիւն չունի
դասաակարգային պայքարի հետ, ինչպէս եւ ինքը
ազգը առընչութիւն չունի դասակարգային բաժանումների
հետ: Ազգը ապադասակարգային է,
ինչպէս եւ դասակարգը՝ ապազգային:

Պատահում է, որ դասակարգերը շահագործում
են իրանց օգտին ազգային բամանումների
ու ազգային գիտակցութեան գոյութիւնը: Բայց
դա չի բխում երեւոյթների էութիւնից, այլ պայմանաւորում
է պատահական ու անցողական
կացութիւնով: Ազգային ու դասակարգային պայ—