Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գած բնազդը տանեն նրան, ուր կամենան:

Ի հարկէ, կենսաբանական օրէնքը կամ ժառանգած
բնազդը այնպիսի հիմնական ու տարերային
ոյժեր են, որոնց գոյութիւնը մարդը չի
կարող վերացնել կամ ջնջել. բայց կարող է որոշ
շրջանակի մէջ դնել նրանց ընթացքը, որոշ ուղղումներ
մտցնել արտայայտութիւնների մէջ,
հարկադրել մէկ ոյժին մի ուրիշ ոյժ (որովհետեւ
գիտակցութիւնն ու կամքը - նոյնպէս ոյժեր
են): Կարող է կամ կարծում է, թէ կարող
է անել այդ ու ամենայն դէպս՝ ձգտում է կարողանալու:

Եւ այս ըմբոստացման, ինքնորոշուէլու այս
յանդգնութեան եւ իր «ես»ը հաստատելու այս
յամառ կամքի մէջն է մարդու ամենամեծ արժէքը։

Մարդը ըմբոստանում է ոչ միայն պատմական
ու սոցիալական, այլ եւ բնական օրէնքների
դէմ, աշխատում է սանձահարել իրանից դուրս
գտնուած ուժերը, ենթարկել իր կամքին, ծառայեցնել
իր կարիքներին:

Ե՛ս եմ իմ կեանքի տէրը — ասում է մարդը
- եւ եթէ չեմ՝ ուզում եմ որ լինեմ, պէտք է
որ լինեմ ու կը լինեմ: Իսկ եթէ Աստուած կամ
Օրէնքը կտրեն ճամբաս, կը պայքարիմ Աստուծոյ
եւ Օրէնքի դէմ: Կը պայքարեմ ու կը յաղթեմ:

Գուցէ ինքնախաբէութիւն է սա (ու անշուշտ