Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեցի) - Լուսաւորչականն է որ աղօթքի երգը -
շարականը: Կարող եմ պայման դնել կնոջս, որ
մեր տան լեզուն հայերէնը պիտի լինի ու միայն
հայերէնը: Իբրեւ առաջի ձեռնարկ՝ իմ փոքրիկներին
կարող եմ տալ «Լուսաբերը» ու անգիր սովորեցնել
Ղ. Աղայեանի ու Յ. Թումանեանի գողտրիկ
ոտանաւորները, իսկ հետագայում կարդալ
տալ Մ. Չամչեանի «Պատմութիւնը»: Կարող եմ
հաւաքել գրադարանիս մէջ հայերէն հին ու նոր
գրքեր, զարդարել սենեակս Հայաստանի քարտէսներով
ու լուսանկար տեսարաններով, հայ
գործիչների պատկերներով, հայ արուեստի
նմոյշներով ու հայկական դրօշակներով: Պատանութեան
հասած իմ զաւակների հետ կարող եմ
ամիսներով շրջել Հայաստանի լեռներում ու ձորերում,
որպէսզի ճանաչեն ու սիրեն իրանց հայրենիքը,
գիտնան հայրենի ներկան ու անցեալը,
աշխարհագրութիւնն ու պատմութիւնը։ Գրական
գիտութիւնը կարող եմ համեմել հայ պատմութեան
առասպելներով, ազգային վէպերով ու
բանաստեղծական հիւսուածքներով:

կարող եմ պատմել ու սովորեցնել. - ահա՛
վեհափառ Մասիսը - սարերի սարը - ուր որսի
էին ելնում հայ իշխանները եւ ուր մնում է մինչեւ
այսօր, շղթաների մէջ, անիծեալ արքայ Արտաւազդը.
ահա՛ Արարատեան դաշտը, Հայաստանի
սիրտը, հայ մշակոյթի որորանը. ահա՛
էջմիածնի «շողակաթ լուսոյ խորան» սուրբ տա–