Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրքեր, կիրդիզներ, սարթեր, չերքեզներ, լեղզիներ,
վրացիներ, հայեր, գերմանացիներ...
Սրանք բոլորն էլ հպատակ էին միեւնոյն ռուսական
պետութեան, բայց ոչ մի ազգային կապակցութիւն
չունէին ոչ իրար մէջ, ոչ էլ ռուսների
հետ:

Հաբսբուրզների կայսրութեան մէջ, բացի
գերմաններից ու հունգարներից, մտնում էին
նաեւ չեխեր, սլաւոններ, իտալացիներ, խրուատներ,
ռուսիններ, լեհեր, հրեաներ... Դարձեալ՝
բազմազան ազգեր նոյն պետական կոազմի
մէջ։

Նոյնը եւ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ
Նահանգներում (անգլիացիներ, իրլանդացիներ,
գերմանացիներ, իտալացիներ, մեքսիքացիներ,
հնդիկներ, նեգրեր, հրեաներ...)

Նոյնը եւ փոքրիկ Զուիցերիայում (գերմանացիներ,
ֆրանսիացիներ, իտալացիներ):

Որո՞նք են այս պետական միութիւնները կազմող
ազգային միութիւնները:

Զուիցերիական ազգ չկայ, ինչպէս չկան
Հիւսիս—Ամերիկեան կամ Հարաւ-Ամերիկեան ազգեր:
Կարելի է ասել՝ Ռուսիայի, Թիւրքիայի կամ Աւստրիայի
հպատակներ, քաղաքացիներ, բայց չի
կարելի ասել՝ Ռասիայի ազգ, Թիւրքիայի ազգ,
Աւստրիայի ազգ:

Իրական պետութիւններր (նոյնիսկ միազգեան
համարուողները) պարփակում են իրանց մէջ -