Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեկներ ու երկար գիշերներ կուրացրել է իր աչքերը
ժանեակը գործելիս՝ այդ աղջիկը մասնակից
չէ տիկնոջ երջանկութեան, տիկնոջ յաղթական
գեղեցկութիւնը չի լցնում հպարտութեամբ
նրա արիւնաքամ սիրտը:

Եթէ նաւթարդիւնաբերութեան «թագաւորներից»
մէկը՝ Նիցցայում կամ Բիարրիցում՝ վճարում
է հարիւր հազար ֆրանկ այդ օրուայ հերոսուհի
demi–mondsineի մի համբոյրի համար, —
բանուորը, որ հեռաւոր Բագուայ կամ Պենսիլուանիի
ցեխի ու մուրի մէջ հանել է գետնի խորքերից
այդ հարիւր հազարը, բնաւ չի զգում այդքան
թանկագին համբոյրի ըաղցրութիւնը. համբոյրը
մնում Է «խօզԷին»ին, իսկ բանուորին՝
ցեխն ու մուրը...

Ասել, թէ մարդկային հասարակութեան
մէջ աշխատաւոր, արդիւնաբերող դասակարգերը
նոյնն են ինչ որ օրգանիզմի մէջ ձեռներն ու ոտները,
իսկ իշխող ու վայելող դասակարգերը՝ ուղեղն
ու ստամոքսը — սա կամ շատ խոշոր
թիւրիմացութիւն է, կամ փարիսեցիութիւն կամ
լրբենի ծաղրանք։

Այս այսպէս լինելով հանդերձ — վերսկսում
եմ ընդհատած խօսքս՝ — կայ այնուամենայնիւ
որոշ նմանութիւն անհատական ու հաւաքական
օրգանիզմների միջեւ եւ մարդկութիւնը կազմող
որոշ խմբաւորումները կամ բաժանումները իրօք
կարելի է նմանեցնել օրգանների: Եւ այս կարգի