Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում էր նոյն «թագաւորութիւն» անունը ինչ եւ
Իտալիան, եւ Կալիֆորնիան կրում է նոյն «State»,
«Etat» անունը ինչ եւ Ֆրանսիան:

Կարո՞ղ է Կալիֆորնիան պատերազմ յայտարարել
Ճափոնիային: Չէ կարող: Կարո՞ղ է սեփական
դեսպանատուն հիմնել Բերլինում: Չի
կարող։ Կարո՞ղ է դաշն կապել Մեքսիկայի հետ՝
Խաղաղական Ովկիանոսի վրայ իր ազդեցութիւնը
հաստատէլու կամ ապահովելու համար: Չի
կարող: Կարո՞ղ է Արիզոնայում արդիւնաբերուած
ապրանքների վրայ իր ցանկացած մաքսային
տուրքեր դնել, կարո՞ղ է Օրեգոնի քաղաքացիներին
արգիլել իր երկիրը մտնել: Ոչ, չի կարող։

Ահա, ուրեմն, մի շարք պետական գործողութիւններ,
որ Կալիֆորնիան չի կարող կատարել,
իրաւասու չէ կաաարելու, մինչդեռ Ֆրանսիան
կամ Իտալիան կարող են անել այդ ամէնը,
յամենայն դէպս իրաւունք ունեն անելու։

Բայց՝ միւս կողմից՝ Կալիֆորնիան ունի իր
սեփական օրէնսդիր մարմինը, որ օրէնքներ է
սահմանում երկրի համար, ունի դատարաններ,
որ դատում ու պատժում են քաղաքացիներին
ըստ այդ օրէնքների, ունի սեփական կառավարութիւն,
որ կառավարում է երկիրը նոյն տեղական
օրէնքների համաձայն. ունի ամէն կարգի
պետական հասոյթներ ու սեփական բիւղջէ, որ
գանձւում է երկրում ու ծախսւում տեղական կա–