Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսել - թէկուզ հեռաւոր ապագայի համար
քաղաքական կեանքի կազմակերպութիւն՝ առանց
պետութիւնների:

Այսօր, քանի դեռ գոյութիւն ունի պետական
բաժանումների ու պետական հակամարտութիւնների
դրութիւնը, ամէն մի ազգ հարկադրուած
է իր սեփական պետութիւնը կազմելու, որովհետեւ
այլ կերպ չի կարող ունենալ իր Տունը, իր
Հայրենիքը:

Ապապետական ապագայում հայրենիքները
- ազզային մշակոյթի օջախները - կարիք չեն
ունենայ պետական մեքանիզմի՝ իրենց կենսատու
կրակը միշտ վառ պահելու համար:

Վ Ե Ր Ջ