Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ֆլամանդերէնը չէ, այլ ֆրանսերէնը, որովհետեւ
նա աւելի շատ խօսում է ֆրանսերէն:

Դժուարութիւնները չեն վերանում, եթէ
գործածական լեզուի փոխարէն դրուի մայրենի
լեզուն:

Ի՞նչ ասել է «մայրենի լեզու»:

Հունգարական վիճակագրողները, 1890 թւականին,
տուին հարցին հետեւեալ բացատրութիւնը.
մայրենի լեզուն այն լեզուն է, որ երեխաները
սովորում են մայրերից կամ խօսում են
ամէնից լաւ կամ խօսում են գերադասօրէն:

Բայց այդ «կամ»երը արդէն շփոթ են մտցնում
գաղափարի մէջ: Եւ, օրինակ, ամէնից լաւ
խօսում եմ ռուսերէն: Բայց իմ մայրենի լեզուն
ռուսերէնը շէ, հայերէնն է: Մի բրետոնացի, որի
մայրենի լեզուն բրետոներէնն է, կարող է գերադասել
խոսել ֆրանսերէն լեզուով: Ի՞նչ պատասխան
տանք արուած՝ հարցին, ես ու այդ բրետոնացին:

Դանեմարքի վիճակագրողները, Շլեզուիդ նահանգի
ազգաբնակութեան ազգայէն կազմը մայրենի
լեղուով սահմանելու համար, տուին «մայրենի»
լեզուին ալսպիսի մեկնութիւն. Ա) Լեղու,
որ ամուսինները (ծնողները) խօսում են իրար
մէջ, Բ) Լեզու, որ ծնողները խօսում են զաւակների
հետ, եւ Գ) Լեզու, որ երեխաները խօսում
են իրար մէջ:

Այս մեկնաբանութիւնով վերացա՞ն արդեօք