Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կտրուած հայրենիքից կորցրել են դարերի ընթացքում
իրանց իսկական մայրենի լեզուն եւ իւբացրել
են օտար լեզու:

Մայրենի եւ ազգային լեզուի վէճն է սա, որ
հեշտութեամբ չի լուծւում, երբ առաջ են գալիս
լեզուի հետ կապուած ազգային ու քաղաքական
հակումները:

Յիշում եմ մի դէպք, որ շատ հետաքրքրական
է այս կարգի դէպքերը բնորոշելու համար:

Վերեւում յիշատակուած ռուսական ընդհանուր
վիճակագրութեան ժամանակ, թիֆլիսում երեք
հարազատ եղբայրներ, երեքն էլ համալսարանաւարտ,
լեզուի վերաբերուող հարցին տուել
էին երեք տարբեր պատասխաններ: Աւագը
(Գէորգը) պատասխանել էր թէ իր լեզուն ռուսէրէնն
է: Միջնեկը (Կոստանդինը)՝ հայերէնը:
Կրտսերը (Վասիլին)՝ վրացերէնը: Եղբայրները
ծագումով ու դաւանանքով հայ են, բայց ծնուել
են վրաստանում (Գորիի գաւառում) ու այնտեղ
էլ անց են կացրել մանկութեան տարիները:

Հայերէնի մէջ շատ տկար են, հազիւ կարողանում
են կապել մի—երկու պարզ նախադասութիւն։
Իրանց առաջի լեզուն եղել է վրացերէնը,
բայց հետագայում — ռուսական դպրոցի, գրականութեան,
հասարակական կեանքի ու իրանց
պարապմունքների ազդեցութեան տակ — իւրացրել
են լիովին ռուսերէնը, որը եւ դարձել է իրանց
առօրեայ լեզուն: