Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիւնները չեն կապել նրանց ոչ սպանացիների եւ
ոչ լեհերի հետ:

Լիտուանացիք լեհերի հետ, լեհերը պրուսացիների
եւ ուկրայնիական ռուսների հետ, իրլանդացիները
անգլիացիների հետ, չեխերը, սլաւոններն ու
իտալացիները աւսարիական գերմանների,
նորվեգիացիները դանեմարքցիների հետ,
ֆինլանդացիները շուէդների հետ..., — սրանք
բոլորը շատ երկար ժամանակներով ունեցել են
ընդհանուր պատմական կեանք, բայց ազգային
միութիւններ չեն կազմել եւ մնացել են իրար
կողքի՝ ազդայնօրէն անջատուած։

Հայերը Վրաստանում, թիւրքիայամ եւ
Պարսկաատանում ապրել են երկար դարերով ու
շատ ընդհանուր յիշողութիւններ են ունեցել վրացիների,
թուրքերի եւ պարսիկների հետ, բայց
եւ այնպէս մնացել են հայ, մինչդեռ նոյն հայ
ազդին պատկանող հատուածները Գալիցիայում
կամ Ռումանիայում վաղուց արդէն դադարել են
հայ լինելուց, կորցրել են իրանց ազգային դէմքն
ու գիտակցութիւնը։

Կայ մի ուրոյն «պատմութիւն», մի ուրոյն
ընդհանուր կեանք (եւ դա «ազգային» պատմութիւնն
է, «ազգային» կեանքը), որ անջատում է
Քարթալինայի, Իսֆահանի, Մուշի եւ Սվասի հային
իր անմիջական դրացի վրացիներից, պարսիկներից,
քուրդերից ու թուրքերից եւ հեռաւոր
վայրերում գտնուող հայ հատուածները կապում
է ի մի։