Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պայքարը, որ ծաւալւում է այսօր Գենտ քաղաքի
համալսարանի շուրջը վալլոնների ու ֆլամանդների
մէջեւ, ռուսահայերի ըմբոստացումը եկեղեցական
կալուածների գրաւման դէմ...

Այս կարգի երեւոյթները գալէս են ապացուցանելու,
որ ազգութիւնները, իբրեւ այդպիսիներ,
ու անկախ՝ բարդացնող օտար տարրերից,
գոյութիւն ունեն իրականութեան մէջ: Եւ եթէ
մենք, այնուամենայնիւ, չենք կարողանում գտնել
«ազգ» գաղափարը սահմանող մի անվիճելի
ֆորմիւլա, դրա պատճառը ազգի իրականութիւնը
չէ, այլ պարզապէս մեր տգիտութիւնը, հասկանալու
եւ բացատրելու ընդունակութեան պակասաւորութիւնը:

Դ.


Բայց արդեօք այդ աստիճան անզօր ենք
փաստերի առջեւ:

Ոչ, այդքան էլ անզօր չենք: Եթէ չենք կարող
սահմանել «ազգ» գաղափարը մի կարճ, կուռ ու
սպառող ֆորմիւլով (ինչպէս սահմանում ենք, օրինակ,
մատեմատիկական հասկացողութիւնները),
կարող ենք յամենայն դէպս նկարագրել
երեւոյթը, հասկանալ ու բացատրել բաւարար չափերով:

Իսկապէս, միայն մատեմատիկական, զուտ