Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնց հետ, — հարց է թէ պիտի կարողանային
արդեօք Նիւ Եորքի, Փարիզի եւ Վիեննայի հրեաները
պահպանել իրանց ազգային դէմքն ու ազգային
գիտակցութիւնը:

Ապա՝ երկրի ու միջավայրի մեծ արժէքը հասկանալու
համար, հարկ է Հաշուի առնել նաեւ
այն, որ ազգային տիպը մի անշարժ, ընդմիշտ
հաստատուած ու անփոփոխ բան չէ: Ընդհակառակը,
նա ենթակայ է բնաշրջման (evolution)
ընդհանուր օրէնքին, շարունակ անկայուն
հաւասարակշռութեան վիճակի մէջ է, շարունակ
կերպարանափոխւում է, ստանում է նոր ձեւեր ու
արտայայտութիւններ, բայց իր հարազատ շրջապատի
մէջ ազգութիւնը զարգանում է բնականօրէն,
համաձայն իր ներքին էութեան ու հաւատարիմ
իր անցեալին. ամէն մի նոր փոփոխութիւն գալիս
է լրացնելու, զօրեղացնելու եւ խորացնելու հիմնական
տիպը: Մինչդեռ անհարազատ շրջապատի
մէջ, օտար ու խորթ ազդեցութիւնների տակ, ոչ
միայն ցեղը, այլեւ ազգը իբրեւ այդպիսին՝ այլասերւում
է անխուսափելիօրէն, կորցնում է
ինքնայատուկ գծերը, իւրացնում է յատկութիւններ,
որ իրանք չեն: Առաջ են գալիս գաղութային խառն
տիպեր, որ միայն կէս տիպեր են ու դատապարտուած
են կորուստի, եթէ կորցնում են կապերը մայր
երկրի հետ:

Հնդկաստանի, Միջագետքի ու Ռումանիայի
Հայերը — հայ են, ի հարկէ (աւելի ճիշտը կը լի–