Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա.


Ի՞նչ է ազգը:

Բառը շատ սովորական է արդի (ինչպէս եւ
հին) հայերէնի մէջ, միշտ մեր շրթունքների վրայ:
Գրքերում ու լրագրներում շարունակ կարդում
ենք «ազգի» մասին, շարունակ լսում ենք
ուրիշներից եւ ինքներս շարունակ գործածում
«ազգ», «ազգութիւն» ու «ազգային» բառերը:


Եւ շատ կը զարմանանք, եթէ մէկը հարցնի՝
ի՞նչ ասել է «ազգ»:

Մեզ թւում է, թէ շատ լաւ հասկանում ենք
այդ ամենասովորական բառը: Եւ թւում է այդպէս
հենց այն պատճառով, որ սովորական է այն:
Մեր ականջը մանկութիւնից վարժուել է բառին,
— այնքան է վարժուել, որ նա այլեւս չի գրաւամ
մեր ուշադրութիւնը, չի արթնացնում կասկածոդ,
որոնող ու քննող միտքը։

Մեզ թւում է, որ երբ ասում ենք «ազգ»,
գիտենք, թէ ինչի՞ մասին ենք խօսում եւ թէ մեզ
լսողն էլ ճիշդ մեզ պէս է հասկանում բառը:


Բայց, եթէ մի օր նեղն ընկնենք, հարկադրւած
լինենք հաշիւ տալու մեզ, լրջօրէն վերլուծելու
ու ստուգելու մեր ունեցած հասկացողութիւ–