Երկի՜նք ենք նայում - նա չի՛ մեղքանում,
Մեր լեզուն կըտրած՝ մեզ խաչ են հանում.
Անձեն մատա՜ղ ենք՝ կապած ձեռ ու ոտ ․..
Ո՞ւր ես, հա՛յ բըլբուլ, ձայնիդ ենք կարոտ.
Լեզվով չի՜ պատմվի հայու դարդ ու ցավ,
Հայի արյունով աշխարհ ներկվեցավ...
Սիրտըն է մըղկտում, սիրտն է սևանում.
Ոչ ոք մեր լացին ականջ չի՜ անում.
Եթիմ կանգնել ենք գերեզմանիդ մոտ...
Ո՞ւր ես, հայ բըլբուլ, երգիդ ենք կարոտ։
Բըլբո՛ւլ, դու մեզ հետ տանջվում ու լալիս,
Մեր անհույս օրին — հույս էիր տալիս.
Դու երգում էիր — ազգ ի՛մ, մի՜ սըգա,
Հուսով եմ, քո վարդ — գարունն էլ կըգա...
Ո՞ւր ես, հա՛յ բըլբուլ, ձայնիդ ենք կարոտ...[1]
ԱԼԻՇԱՆԻ ՄԱՀԸ
Բա՛ց քո գիրկը — լո՜ւյս օթևանդ սրբազան, Հայր գըթառատ ողորմած
Քե՛զ է գալիս հայ աշխարհի մեծ գուսան. Ազգի սիրով պըսակված։
Ջերմ սիրահար հեգ հայրենի աշխարհի, Բեղուն մըշակ գիտության —
Սերմնացան էր նա անձանձիր, քաջարի, Գըլխին ալիք ծերության։
↑*)Հեղ ծանոթ. Այս ոտանավորը կարդացված է Նոր–Նախիջևանի մոտ գտնվող Սուրբ Խաչ վանքում, Գամառ-Քաթիպայի հուշարձանի բացման հանդեսին (23 սեպտեմբերի 1901 թ.), ուր մենք բախտ ունեցանք ներկա լինելու, իբրև հատուկ ուղարկված պատգամավոր Մոսկվայի հայ գաղութի և հայ ուսանողության կողմից: