Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց նա անցա՛վ, մըտիկ չարա՛վ—
Ի՜նչ կար փըռած ոտքի տակ.
Խելքըս առա՜վ, ուշքըս տարա՜վ,
Սիրտըս էրավ անկըրա՜կ...

Սրտիս խորում խոր ցավ ունեմ,
Ա՜խ, իմ ցավին ճա՛ր չըկա,
Սրտիս վըրեն ժեռ քար ունեմ —
էդ քարն առնող յա՛ր չըկա...


6

Ա՜Խ, ԹԵ ՍՐՏԻԴ...


Ա՜խ, թե սըրտիդ անուշ լեզուն
էրված սըրտիս հետ խոսեր.
Ա՜խ, թե աչքիդ ցող-արցունքը
Սև արցունքիս հետ հոսեր.

Թե շողայիր, շող-աստղի պես,
Կյանքիս անլույս երկնքում,—
էլ իմ բախտին, ա՛յ սիրական,
Բա՜խտ չէր հասնի էս կյանքում...