Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ԵՐԳԵՐԻՑ
___________________________
|
|
ԶԱՆԳԻ ՁԱՅՆԸ
Բանտըս խոնա՜վ, բանտըս մըռա՜յլ
Ու խո՜ւլ, որպես գերեզման,
էս չեմ տեսնում ո՛չ օրվա փայլ,
Ո՛չ կենդանի լըսում ձայն։
Միայն հեռվից աստուծո տան
Զանգն Է անո՜ւշ ղողանջում.
Է՛հ, սո՜ւտ կոչնակ արդարության
Ի՛նձ համար չես դու հնչում...
|
|
2
ԱՐԵՎԻ ՇՈՂՔԸ
Բանտիս խորքը շողք Է ընկել,
Շողքիդ մեռնեմ, ա՛յ արև.
Թո՛ղ ինձ գոնե շողքըդ գրկեմ,
Մոտըս պահեմ, ջա՜ն արև...
Գիտեմ, գիտեմ, դո՛ւ Էլ շուտով
Կանցնես, ինչպես շող-երազ...
Ա՛խ, արև ջա՛ն, շողքիդ մեռնե՜մ,
Յարաբ վաղն Էլ կըշողա՞ս...
|
|