Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
3
ՄԽԻԹԱՐԱՆՔ
Մենանոցըս նեղլիկ մի խուց,
Խեղդո՜ւկ, անօ՜դ ու անլո՜ւյս.
Սպասում եմ՝ էսօր֊էգուց,
Բայց փրկության չըկա՜ հույս...
Միայն բանտի «խելոք» ծառան,
Վըկա իմ լուռ տանջանքին՝
Հույս է տալիս, «հո՛գ չէ, տղա՛ս,
Կըսովորե՛ս էս կյանքին...»
|
|
4
ՅԱՐԻՍ
Յա՜ր եմ կանչում — ձե՛ն չես տալիս,
Ա՜խ, սիրակա՛ն, դու ո՞ւր ես.
էս նեղ օրիս, անճար հալիս,
Ճա՛ր չես անում, դու ո՞ւր ես...
Սև արյուն է սըրտես կաթում...
Յարաբ դո՛ւ էլ տըխո՛ւր ես...
Մենակ, մեռա՜ էս մութ բանտում
Իմ լույս — ճրագ, դու ո՞ւր ես...
|
|