Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լինի դա տընում, փողոցի միջում,
Կաֆե-շանտանում, թե խոհանոցում…
Ու այդպես լըրբին մենք չենք քարկոծում…

Բայց, աստված չանի՜, կինը բա՛ն անի,
Մի շա՜տ թեթև բան — մեկին հավանի
Ու հետը թեթև սիրախաղ անի.
Կամ թողնի մարդուն, չուզենա խաբի…
Աշխարհը խեղճին սա՛ղ–սա՛ղ կըլափի…


ԿԱՇԱՌՎԱԾ ՄԱՄՈՒԼ

Երբ հայոց թերթում
Ներբող են կարդում
Տըզրուկ աղայի անվան ու փողին,
Իսկույն իմ մըտքում
Մի հարց է ծագում —
«Թերթը ո՞րքան է ստանում տողին…»…
[1896]


ԵՐԿՈՒ ԵՐԵՍ

Թուքը երբեք չի բերիլ մեծ վընաս,
Թե որ կյանքում երկու երես ունենաս.
Մեկ երեսին ի՜նչքան ածեն թուք ու մուր,
Մյուսը կըմնա մի՜շտ մաքուր…


ԿԱՇԱՌՔ

Յուղ են քըսում կառքի անվին,
Որ ընթացքը թեթևանա,
Կառքը յուղած անիվներով
Ծանըր ճամփան հեշտ կընթանա։