Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կյանքում կաշառքն, ո՛վ բարեկամ,
Շատ նըման է անվի յուղին.
Կաշառք տալով մենք շատ անգամ
Հեշտ անցնում ենք դըժվար ուղին…
[1896]
|
|
ԺԱՄ ՇԻՆՈՂ
Մարդու մեկը մեծ գանձ դիզեց
Հոգին ծախած սատանի,
Բայց մի օր էլ սիրտը ուզեց
Դըրախտ գընալ… Ի՞նչ անի.—
Նա միտք արավ մի ժամ շինել
Խեղճ, հետ ընկած հայ գեղում,
Եվ այդ ճամփով աթոռ գընել
Արքայության մե՜ջտեղում։
Գյուղացիք էլ ուրախացած
Հենց լըսեցին այդ համբավ,
Գյուղի բերքից հետներն առած
Եղ ու կարագ, ճուտ ու հավ,
Ժամ շինողին բերին ընծա
Եվ զո՛ռ տվին օրհնանքին.
«Աղա՛, աստված ջեբիդ ո՛ւժ տա,
Դըրա՛խտ երթա քո հոգին…»։
Բայց մի գիշեր աղեն քընած՝
Հանկարծ տեսավ երազում,
Ժամը պատրաստ, իսկ ինքն ընկած
Դըժոխքի սև կարասում[1]
|
|
- ↑ Հայկական ավանդություններում պատմվում է, որ դժոխքում կա կպրով լիքը, միշտ եռացող մի մեծ սև կաթսա, որի մեջ գցում են ամենաթունդ մեղավորներին։