Նա գըգվում էր և շըշընջում.
«Պահի՛ր իմ այս թալիսման.
Խորհրդավոր ուժ կա միջում,
Ջերմ սիրով եմ տալիս այն.
Ո՛չ ցավերից և ո՛չ մահից
Ո՛չ փոթորկից ժանտ-դաժան,
Օ՜, սիրելի՜ս, կյանքըդ երբեք
Չի՛ փրկիլ իմ թալիսման։
Եվ ո՛չ նա քեզ Արևելքի
Կը պարգևե ճոխ գանձեր.
Եվ ոչ հասցրած գահ ու փառքի՝
Շա՜տ ստրուկների կանե տեր.
Մըտերմի գիրկ, օտար երկրից,
Դեպի աշխարհ հայրական
Դեպի հյուսիս — քեզ հարավից
Չի՜ թռցնիլ իմ թալիսման։
Բայց թե հանկարծ հըրապուրեն
Քեզ նենգալից վառ աչք–ունք,
Կամ սուտ սիրով քեզ համբուրեն
Մութ գիշերին կեղծ շըրթունք,—
Օ՛, սիրակա՛ն, քեզ հանցանքից,
Նոր վերքերից հոգեկան,
Նենգ դըրժումից, մոռացմունքից
Կը փրկե՜ իմ թալիսման։
ԿՅԱՆՔԻ ՍԱՅԼԱԿԸ
Թեպետ հաճախ ծանր է բեռը սայլակում,
Բայց շարժվում է նա և՛ թեթև, և՛ արագ.
Միշտ հառաջ է նորան մըղում, չի հոգնում
Քաջ կառապանն — հին, ալևոր ժամանակ։
Առավոտից կյանքի սայլակ նըստելով,
Կառապանին ընկեր դառած անվեհեր,