Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք քըշում ենք հեղգ ու հեշտանք ատելով
Եվ գոչում ենք. «Հառա՜ջ, հառա՜ջ, ա՛յ ձիեր»։

Բայց կեսօրին չըկա՜ էլ այն ուժը վառ,
Մենք ջարդում ենք, ահալի՜ է և ճամփան.
Մեր առաջին խորեր, ձորեր, թումբ ու քար,
Մենք գոչում ենք. «Կամա՜ց, հիմա՛ր կառապան»։

Սայլակն էլի ընթանում է յուր ճամփան,
Մենք էլ արդեն ընտե՛լ ու մե՛րձ գիշերին,
Նիրհելով ենք դիմում դեպի օթևան,
Ժամանակն էլ հա քըշում է ձիերին։


ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍ

Լըճի եզերքին, խուլ անտառներում
Ճըգնում էր երբեմն մի ծեր մենակյաց,
Թաղված միշտ դըժնյա պարապմունքներում,
Պասին, աղոթքին անձնատուր եղած.
Արդեն հնազանդ բահ ու թի ձեռքին՝
Ծերուկն յուր համար շիրիմ էր փորում
Եվ միայն մահ էր ջերմ, կարոտագին
Սուրբերից հայցում յուր աղոթքներում։

Մի անգամ, ամառն, յուր անշուք ու հին
Խըրճիթի շեմքին՝ աղոթք էր անում
Աշխարհից քաշված ճըգնող ծերունին.
Թավ անտառն արդեն մըթնում, սևանում,
Մառախուղ պատում լիճը կապուտակ.
Մեղմիկ ընթացքով ամպերի միջին
Երկնի երեսով սահում էր լուսնյակ.
Ծերուկն սկսեց նայել ջըրերին…

Նայում է — ահից ակամա հուզված,
Եվ ինքըն յուր վերա անչա՜փ զարմանում…
Տեսնում է — ահա ջըրերը հանկարծ