Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց հենց հասնում է բարբառն երկնային
Երգչի ականջին արթուն, հուշազգաց,
Ցընցվում է իսկույն պոետի հոգին,
Որպես մի արծիվ քընից սթափված։

Եվ նա անհաղորդ ծափին ու գովքին,
Տխրում, տրտմում է զվարճ աշխարհում.
Ամբոխի պաշտած և ո՛չ մի կուռքին
Երգիչը երբե՛ք գլուխ չէ խոնարհում.
Եվ, կարծես, կյանքի խորթ, դաժան զավակ,
Երգով, հույզերով կուրծքը ալեկոծ,
Փախչում է նա միշտ դեպի լայնարձակ
Դաշտեր, անապատ, թավ անտառի ծոց։


ԳՅՈՒՂ

Ողջո՛ւյն քեզ, ո՛վ գյուղ, խաղա՜ղ ապաստան
Գործի, հանգըստի, ոգևորության,
Ու քաղցր մոռացման և բախտի գըրկում
Հոսանքն օրերիս իմ մենակ կյանքում
Անցնում է, սահում այնպես լուռ, անտես —
Մայրենի անկյո՛ւն, ողջունո՜ւմ եմ քեզ։
Ես քո՛նն եմ։ Եվ ճոխ խընջույք, խրախճանք,
Ե՛վ արքաների պալատներ շըքեղ,
Ե՛վ մոլություններ, խաղեր ու զբոսանք —
Ողջը մոռացել… Այժըմ նոցա տեղ,
Նո՛ր կյանք եմ, ո՛վ գյուղ, քո մեջ վայելում,
Քո լայն դաշտերում, թավ անտառներում,
Ինձ տված ազատ, պարապ ժամերին
Իմ բյուր խոհերիս այդ ընկերներին։
Քո՜նն եմ։ Սիրում եմ այս այգին ստվերոտ,
Յուր մեղմ զովանին, ծաղկի անուշ հոտ,
Այս մարգագետինն հոտեղ, դեզաշար,
Ուր աղմկում են առվակներ պայծառ,
Աղմկում, խաղում, թըփերի տակին։
Այստեղ իմ աչքին.