Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անցավ գիշերը։ Վառ արշալույսին
Չիմացվեց թե ո՞ւր չըքացավ ծերուկ.
Միայն գյուղի տղերք ջըրի երեսին
Տեսան լողում է մի ճերմակ մորուք…


ԵՐԿՈՒ ԱՍՊԵՏ

Երկու ասպետ խըրոխտ կանգնած
Սպանուհու առաջին,
Վառ նայում են ազնիվ կուսին,
Նայում աչքի հե՛նց միջին։
Երկուսն էլ քաջ, սիրուն դեմքով,
Կըրա՛կ կըպած սըրտերին,
Քաջ հենվել են զորեղ բազկով
Իրանց կըտրուկ սըրերին։

Նոցա համար կույսն աննման
Թա՜նկ է կյանքից ու փառքից.
Բայց ընտրյալը մեկն է միայն —
Ո՞րն է արդյոք երկուսից։
«Ո՞վ է, վըճռի՛ր, քո սիրելին» —
Հարց են տալիս երկուսով.
Նայում ուղի՜ղ կուսի աչքին
Եվ սպասում ջերմ հուսով…


ՊՈԵՏ

Քանի Ապողոն չէ կոչել երգչին
Դեպի սըրբազան ոգևորություն,
Ունայն աշխարհի հոգսերի միջին
Թաղված է երգիչն անխանդ, անավյուն,
Չէ՛ հընչում նորա քընարն ոգելից,
Ցուրտ թըմրությունն է հոգին ճաշակում,
Եվ, գուցե, չընչին շա՜տ էակներից՝
Ամենից չընչին նա՛ է աշխարհում։