Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Վըշտի, կըրքերի և երջանկության
Նորա մեջ հոգին պահում էր պաշար.
Փըչե՜ց նա շունչը։ Ահա՛ գերեզման։
Մարդկանց համար չէ՜ր նա եկած աշխարհ։


ՄԵՂԵԴԻ

Ես իմ մտքում մի ա՛յլ աշխարհ ստեղծեցի,
Մի ա՛յլ գողտրիկ պատկերների գոյություն.
Եվ շըղթայով նոցա իրար կապեցի,
Տվի նոցա ես միա՛յն տեսք — ո՛չ անուն։
Սակայն հանկարծ ձըմռան հողմը շառաչեց
Եվ իմ մտքի սըխալ շենքը կործանեց…

Այդպես քաշված մի ծառի տակ ստվերախիտ,
Ուշքը տված յուր չունգուրի լարերին,
Աշուղն ազատ, անշահասեր, պարզամիտ,
Զբաղեցնում է զվարճամոլ ամբոխին…

Մե՛կ էլ ուժգին նա մի ձայն է արձակում,
Նա սիրեկնի սերն է երգում բարձրաձայն,
Բայց չունգուրի լարն է հանկարծ կըտրատվում,
Եվ լըսվում է երգի ըսկիզբը միայն…
Եվ իզո՜ւր եք դուք փափագում վերջաբան —
Ո՞վ կարող է սիրո երգին տալ վախճան…


ԵՐԲ ՄԵՂՄ ԾՓՈՒՄ է…

Երբ մեղմ ծըփում է արտը ոսկեշող,
Դալար անտառում սոսափում քամին
Եվ կարմրիկ սալորն անտես, գաղտագող
Պահվում է այգում, տերևի միջին։

Երբ անուշաբույր ցողով թարմացած՝
Ճերմակ շուշանը ա՛յնպես սիրալից,