Թե հանկարծ գաղտուկ վիշտ կը մերձենա սըրտիդ խորանին,
Թե խանդն ու կիրքը նորան կը հուզեն ահեղ փոթորկով,—
Մի՛ ել ասպարեզ. մարդկանց մեծաշուք, ուրախ խընջույքին
Դու մի՛ մասնակցիր քո միա՜կ ընկեր-փոթորկված հոգով.
Քեզ մի՛ ստորացնիր։ Ամաչի՛ր հոգուդ բարկությունն ուժգին
Կամ համր ու հըլու թախիծը կըրծքիդ հանել վաճառքի.
Ամաչի՛ր սըրտիդ վերքն ու շարավը ցույց տալ ամբոխին,
Եվ հպարտությամբ վաստակել ցույցեր մարդկանց զարմանքի։
Մեզ ի՞նչ փույթ, ասա՛, թե դու տանջվել ես կամ չես տանջված,
Մեզ ի՞նչ փույթ, թե քեզ անվերջ մաշում է հուզմունք հոգեկան.
Մեզ ի՞նչ փույթ՝ գիտնալ անմիտ քո հույսերն անցած, խորտակված
Տեսնել — չարաթույն ցավակցությունըդ բանականության.
Նայի՜ր, տե՛ս, ի՛նչպես երգով, ծիծաղով առաջ է գընում
Ուրախ ամբոխը՝ բըռնած մշտական յուր անշեղ ուղին.
Զվարթ դեմքերին հազիվ է հոգսի մի հետք նըշմարվում,
Չե՛ս տեսնում երբեք անվայել արցունք ոչ ոքի աչքին։
Մինչդեռ հազիվ թե գտնես գեթ մեկին դու նոցա մեջում,
Որ ծանըր վշտից, վաղահաս հոգսից մաշված չըլինի.
Նոքա բոլո՜րն էլ տարաժամ ծեր են և ընկճված կյանքում,
Բոլո՜րն էլ արդեն արբել են թույնով ծանըր հանցանքի.
Հավատա՛, նոցա ցընորք են թվում քո լացն ու տանջանք,
Եվ ծաղրելի ես դու նոցա աչքում քո վարժ երգերով,
Որպես երեսը ներկերով նախշած մի քաջ ողբերգակ,
Որ բեմի վերա օդն է սըղոցում յուր թըղթե սրով…
ՄԵՌՅԱԼԻ ՍԵՐԸ
Փույթ չէ, թե, ընկե՛ր, սառն հողի տակին Գտա ապաստան.
Մի՜շտ և ամե՜ն տեղ քեզ հետ իմ հոգին Կըլինի հավիտյան։
Քաղցըր մոռացման քաղցըր հանգստի Աշխարհ վերացած
Ե՛վ այնտեղ հույզերն սիրո ու վշտի Ես չեմ մոռացած