Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հապա դեպ դաշտ, ձի նըստելով,
Եվ քամու պես կը թըռչեմ։

Բայց, ա՛խ, բարձր է իմ պատուհան,
Բանտիս դըռնին՝ պինդ փականք.
Եվ հեռո՜ւ է կույս — սևաչյան,
Քաշված յուր ճոխ ապարանք.
Եվ բարի ձին կանաչ դաշտում
Մենակ, անսանձ արածում,
Ե՛վ խնդում է, և՛ թըռչկոտում,
Եվ պոչն օդում խաղացնում։

Ես մենա՜կ եմ — տըխո՜ւր, դարդոտ,
Իմ չորս բոլոր — մերկ պատեր.
Լոկ կանթեղն է շուրջըս աղոտ
Սփռում մարող, թույլ շողեր.
Եվ լսում եմ, լըսո՜ւմ միայն
Գիշերային լուռ ժամում —
Լուռ պահնորդի քայլերի ձայն
Բանտիս դըռան հետևում։


ԿԱԶԲԵԿԻՆ

Հեռավոր երկրից՝ ջերմ, մըշտագարուն
Հայրենի Հյուսիս ուղղած իմ ճամփան,
Ես քե՛զ եմ, Կազբե՛կ, բերել իմ ողջույն.
Քե՛զ Արևելքի կարո՛ղ պահապան։

Դարերից ի վեր ճերմակ չալմայով
Պատած, ո՛վ հըսկա՝ քո կընճռոտ ճակատ.
Չե՛ն հուզում բընավ հանգիստըդ անվրդով
Մարդկային գոռոզ տըրտունջ ու գանգատ։

Բայց սըրտիս աղերսն մեղմի՜կ, կաթոգի՜ն
Թող տանեն, հասցնեն քո հըսկա ժայռեր
Մըշտընջենական ալլահի գահին —
Աստղերից վերև քո տիրած եթեր։