Այնտեղ հանցանք չէ սպանել թըշնամուն, Անսուտ է և՛ վրեժն, և՛ մըտերմություն. Այնտեղ սովոր են բարիքին՝ բարիք Արյան տեղ՝ արյուն— պարգևել մարդիկ. Այնտեղ, սիրո պես խո՜րն է, անսահմա՜ն, Ե՛վ զգացմունքը չար ատելության…