Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա. Վ. Կոլցով


ԵՐԳ

Հողմ է փըչում, հողմն — օրորում
Դաշտում խոտ, դալար.
Թոզ է բերում, թոզով ծածկում
Իմ ո՛ղջ ճանապարհ։

Դո՛ւրս ել, ա՛յ թուխպ, անցիր ահեղ
Երկնի կամարով.
Գոռա՛, գոչի՛ր, լույս-աշխարհը
Ծածկի՛ր խավարով։

Կըտրիճ տըղի սիրտն է անվախ—
Բըլբուլ կըկըտրի.
Նա իր բախտը— առանց ճամփի,
Անլույս—կը գըտնի։

Ի՞նչ բան է հողմ, մըթին ճամփա,
Կամ թուխպ ու կայծակ,
Երբ որ սըրտում կրակ են գցել
Աչեր կապուտակ։

Դարդըս ո՜րն է։ Այս աշխարհում
Դարդ ու ցավ չըկա՜ն,
Երբ սիրում է կըտրիճ տըղին
Ջահել սիրական։