Քո՛նն եմ։ Փո՜ւյթ չէ, թե իմ հետքից
Միշտ վազել է նախատինք.
Միշտ գերադաս օտար երկրից՝
Ես երգե՜լ եմ հայրենիք.
Եվ հիմա էլ ես քո գըրկում,
Սըրտով անհա՜գ, լիասե՜ր,
Քե՛զ եմ ահա ես պարգևում
Իմ փայփայած երազներ.
Եվ զգացված՝ ողջունում եմ
Ամենայն ինչ իմ չորս դին…
Ո՛ղջը տեսնում, ճանաչում եմ—
Ահա՛ գետերդ խըստագին,
Որ պատրաստ են կըռվի բռնվել
Փոթորկի հետ անդադար.
Ահա՛ սոճի ճոխ անտառներ,
Նրանց աղմուկն հավասար.
Մըշտախաղա՜ղ շեներ, գյուղեր,
Լայնածավալ ցանք ու վար…
Ահա՛ լեռան լանջին փայլեց
Փոքրիկ տաճար-աստուծո տուն,
Եվ ջինջ հավատ նա ներշնչեց
Հանկարծակի իմ հոգուն.
Եվ հեռո՜ւ են ժըխտում կասկած.
Ինձ ասում է մի սուրբ ձայն—
Մըտի՛ր այնտեղ դու գըլխաբաց,
Տուր քեզ խանդի ու զղջման.
Որքան և ջերմ, սիրուն լինի
Օտար երկիրն ու իր ծով,
Նա մեր ցավին դեղ չի՛ անի,
Ոչ կըցավի մեր ցավով։
Վա՜յր է վըշտի ու հեծության
Անշուք տաճարն քո երկրում.
Ո՜հ, նրա չափ լաց և կական
Դե՛ռ չեն լսած Հըռոմում
Ո՛չ սուրբ Պետրոսն ճոխ, հոյաշեն,
Ո՛չ զոհավայր Քոլիզեն…
Ա՜յստեղ է միշտ ազգըդ սերած